շատրվան

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ շատրուան

վանկեր՝ շա•տ(ը)ր•վան 

շատրվան1[խմբագրել]

Ստուգաբանություն[խմբագրել]

Փոխառություն՝ պարսկերեն šādurvān:

Գոյական[խմբագրել]

  1. ճնշման ուժի ազդեցությամբ դուրս (սովորաբար դեպի վեր) ժայթքող հոսանք ◆ Թարմ, զովաշունչ շատրվաններ ցայտում էին վառ շիթեր։ Հովհաննես Հովհաննիսյան
  2. այդպիսի ջրի հոսանք ստեղծելուն ծառայող կառուցվածք
  3. (փխբ․) ուժեղ հոսանքով դուրս նետվող՝ ժայթքող որևէ բան ◆ Բոցեղեն գինու մի շատրվան էր նրա երգը։ (Ավետիք Իսահակյան)
  4. (փխբ․) ջրի ուժգին շիթի նման դեպի վեր խոյացող կամ դեպի ցած ուղղված` շերտ հոսանք ◆ Լույսի շատրվան։
  5. (փխբ․) սլացիկ՝ ուղղաձիգ կերպով դեպի վեր խոյացող բան Ես պաշտպանում եմ ◆ Շատրվանները կանաչ բարդիների։ (Գուրգեն Բորյան)

Հոմանիշներ[խմբագրել]

  1. ջրցայտ, պլրթնակ (գվռ․)

Արտահայտություններ[խմբագրել]

շատրվան2[խմբագրել]

Ստուգաբանություն[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. միջին պարսկերեն šāturvān «ննջասենյակ», պարսկերեն šādurbān «վարագույր, գորգ, թագավորական վրան»։

Գոյական[խմբագրել]

  1. տե՛ս վարագույր

Հոմանիշներ[խմբագրել]

  1. տե՛ս վարագույր

Արտահայտություններ[խմբագրել]

Թարգմանություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]


Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Շատրվան: