միացնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ մի•աց•նել 

Ստուգաբանություն[խմբագրել]

Բայ

  1. իրար կցել՝ ամրացնել ◆ Ռելսերը միացնել:
  2. որոշ ընդհանուր շահերով՝ հետաքրքրություններով՝ զգացմունքներով և այլնով իրար հետ կապել ◆ Նրանց միացնում է սերը։
  3. հաղորդակցություն ստեղծել, կապել ◆ Այժմ մեր մայրաքաղաքը Սևանի հետ միացնում է նաև երկաթուղին։
  4. իրար կապել, միակցել ◆ Երկու սենյակներն իրար է միացնում փոքրիկ միջանցքը։
  5. սարքը՝ մեքենան և այլն էլեկտրահոսանքին միակցել ◆ Հեռուստացույցը՝ ոադիոընդունիչը միացնել:
  6. հեռախոսային գիծը մի այլ հեռախոսի հետ միակցել՝ հեռախոսային խոսակցության համար ◆ Միացրեք 2-50-14-ի հետ։
  7. գումարել, ավելացնել ◆ Իմ ունեցածն էլ միացրու քոնին, գուցե բավականացնի։
  8. միավորել ◆ Միացրեք ձեր տնտեսությունները և արտել կազմակերպեցեք։
  9. միասնացնել, համախմբել ◆ Առանձին ոչինչ չենք կարող անել, պետք է միացնել բոլոր խմբերի ջանքերը։
  10. զուգակցել, միատեղել, համատեղել ◆ Ինչպե՞ս էր կարողանում նա միացնել իր մեջ դաժան հրամանատարին ու քրիստոնյա քարոզչին, - դժվար էր հասկանալ։
  11. իրար խառնել, միախառնել ◆ Այժմ փոխել են գետի հունը և Արաքսին են միացրել կիրճի մոտ։
  12. քիմիական փոխազդեցության՝ ռեակցիայի ենթարկել ◆ Ջրածինը թթվածնի հետ միացնել:

Հոմանիշներ[խմբագրել]

  1. ամրացնել, կցել, միակցել, ամրակցել, զուգահարել, ծայրը ծայրին բերել, իրար բերել, իրար գցել
  2. կապել, միավորել, զուգել, համախմբել
  3. կցել, առկցել, չաթել
  4. տե՛ս զոդել, եռակցել
  5. տե՛ս շաղկապել
  6. գումարել, ավելացնել
  7. միատեղել, համատեղել, զուգակցել
  8. միախառնել

Արտահայտություններ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]