հաղթանակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ յաղթանակ

վանկեր՝ հաղ•թա•նակ 

Ստուգաբանություն[խմբագրել]

Գոյական

  1. հաղթություն ◆ Ու միշտ ուրախ, հաղթանակով Իր ամրոցն է դառնում նա։ Հովհաննես Թումանյան ◆ Վիպերգեցին հաղթանակը դյուցազների մեր մեծազոր։ (Ավետիք Իսահակյան)
  2. (հնց․) հաղթության համար շնորհված պսակ, մրցանակ
  3. (փխբ․) նվաճում, հաջողություն
  4. (նորբ․) հաղթահանդես, տրիումֆ

Հոմանիշներ[խմբագրել]

  1. հաղթություն, (հնց․) հաղթանք, բրաբիա, բրաբիոն, սուռ (բրբ․)
  2. տե՛ս հաղթապսակ

Արտահայտություններ[խմբագրել]

  1. հաղթանակ տանել - հաղթել

Աղբյուրներ[խմբագրել]

  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։