գայթակղություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [ɡɑjtʰɑkʁutʰˈjun]

Դասական ուղղագրութեամբ՝ գայթակղութիւն

վանկեր՝ գայ•թակ•ղութ•յուն 

Ստուգաբանություն[խմբագրել]

Գոյական

  1. ինչ որ վատ օրինակ է հանդիսանում, շեղում է մարդուն ուղիղ ճանապարհից, մոլորեցնում է ◆ Իսկ մյուս նավաստին չդիմացավ գայթակղությանը: (Ակսել Բակունց)
  2. գայթակղելը, գայթակղվելը ◆ Փրկիր ինձ այս գայթակղությունից, աղաչում եմ քեզ։ (Նար-Դոս)
  3. գայթակղիչ ցանկություն՝ ձգտում
  4. մոլորություն, մեղսալի արարք
  5. գայթակղիչ պատճառ՝ հանգամանք
  6. հրապուրանք
  7. խոչ, խութ, խոչընդոտ
  8. խայտառակություն

Հոմանիշներ[խմբագրել]

  1. գայթակղանք, մոլորություն
  2. հրապույր, հրապուրանք, հրապույրք, հմայչություն, հմայք, թովչանք, թովչություն, գրավչություն, դյութություն, դյութանք, կախարդություն, կախարդանք

Արտահայտություններ[խմբագրել]

  1. գայթակղության քար - գայթակղվելու՝ մոլորվելու պատճառ ◆ Կարո՞ղ է, իրավունք ունի արդյոք անարգել այդ հավատը և գայթակղության քար դառնալ ժողովրդի համար։ (Մուրացան)

Աղբյուրներ[խմբագրել]