այգի

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [ɑjgi]

Այգի Սինգապուրում

վանկեր՝ այ•գի 

Ստուգաբանություն[խմբագրել]

Առաջացել է բնիկ հնդեվրոպական oiui-iã-՝ ei-՝ «կարմրավուն» արմատից։ Համեմատել հունարեն οίη` «ասորենի, սնձնի», լատիներեն ūva՝ «խաղողի ողկույզ, խաղող», հ․ վ․ գ․ īwa՝ «դեղձի, կարմրածառ»։

Գոյական

  1. խաղողի վազեր տնկած հողամաս ◆ Տեսե՞լ ես… Կանաչում թաղված այն այգիները, Ուր իբրև գոհար խաղողն է հասնում։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Ճանապարհի երկու կողմերին մրգատու ծառերի, խաղողի այգինների ու բանջարանոցների մեջ թաղվել էին տուֆակերտ գեղեցիկ մենատներ։ (Բոգդան Վերդյան)
  2. այգու վազերի ամբողջությունը, այգու վազերը
  3. ընդհանրապես պտղատու ծառեր տնկած հողամաս ◆ Նրա աչքերի առաջ իր այգու արքայական խնձորենին էր։ (Ակսել Բակունց) ◆ Երբ ջրում եմ այգում, Ամեն թփից, ամեն ծաղկից վարդի բուրմունք եմ զգում։ Սարմեն
  4. (կնչ․) որոշակի հատակագծային կոմպոզիցիայում միավորված բեմահարթակ, մարզահրապարակներ, ծառուղիներ, մանկական խաղահրապարակներ, ջրամբարներ ունեցող և տնկարկներով, մարգագետիններով, ծաղկանոցներով ծածկված 5-10 հա-ից ոչ պակաս տարածք
  5. զբոսայգի ◆ Միասին գնացին «Ֆլորա» այգում զբոսնելու ու վերադարձան տուն ուշ երեկոյան։ (Հրաչյա Քոչար)
  6. (խոհր․) խաղողի, մրգատու ծառերի, նաև՝ զբոսանքի այգիներ
Հոմանիշներ[խմբագրել]
  1. որթոց (հնց․)
  2. վազնուտ, ռազ (խաղողի) (բրբ․)
  3. զբոսայգի, պուրակ, պարտեզ,
  4. զբոսապարտեզ, զբոսապուրակ, ճեմայգի, ճեմապարտեզ (հզվդ․)
Արտահայտություններ[խմբագրել]
  1. բուսաբանական այգի
  2. կենդանաբանական այգի
  3. այգի գցել - այգի տնկել ◆ Այնտեղ այգի գցելու համար փորվեց ու սայլերով տեղափոխվեց հողի արտաքին շերտը։ (Մամուլ)


Աղբյուրներ[խմբագրել]

  • Ժ․ Հ․ Վարդանյան, Հ․ Յա․ Սայադյան, Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի հրատարակչություն», 2008 — 338 էջ։
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։