Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

խռովություն

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խռովութիւն

վանկեր՝ խ(ը)•ռո•վու•թյուն 

Կազմություն

Արմատ՝ խռով, վերջածանց՝ -ություն:

Գոյական

  1. տարերային ապստամբություն, աշխատավոր մասսաների տարերային զինված ընդվզում ◆ Խռովությունները և հեղափոխական ցույցերը մեծ մասամբ լինում են նպաստավոր: (Րաֆֆի) ◆ Սերբիայում պալատական խռովություն էր տեղի ունեցել: (Անահիտ Սահինյան)
  2. դավադրություն
  3. անհամերաշխություն, երկպառակություն, գժտություն ◆ Երբեք ընտանեկան խռովությունն այնչափ չէր ազդել Սմբատի վրա: (Շիրվանզադե)
  4. հոգեկան բուռն ապրում, հուզմունք, վրդովմունք ◆ Մի անգամ գտա նրան սարսափելի խռովության մեջ: (Րաֆֆի) ◆ Հայրերը մեռնում են առանց կտակ թողնելու, իսկ այդ ժառանգներին խռովություն չի պատճառում: (Րաֆֆի)
  5. իրար հետ չխոսելը, խռով (1) լինելը, անհաշտություն, հարաբերությունների խզում ◆ Մի շաբաթվա խռովությունից հետո այսօր մարդ ու կին հաշտվել են: (Շիրվանզադե)
  6. (փխբ․) խռովահույզ՝ ալեկոծ վիճակ, ալեկոծություն, մոլեգնություն (բնության՝ տարերքի մասին) ◆ Բնության ընդհանուր խռովության միջոցին դադարեց որսորդությունը: (Րաֆֆի)
  7. (հզվդ․) ընդհարում, զինված բախում

Հոմանիշներ

  1. ապստամբություն, ընդվզում, հուզում(ներ), խռովք, ընդվզանք, (հնց․)՝ խազմ, խազմարարություն, խազմություն, վտարանջություն, վտարանջում, նշկահում, խժդանք, խժդժություն, խռովմունք, խռովանք
  2. տե՛ս դավադրություն
  3. անհամերաշխություն, երկպառակություն, գժտություն, տարաձայնություն, խռովք, անհաշտություն, գրգռություն
  4. տե՛ս հուզմունք
  5. տե՛ս մոլեգնություն
  6. տե՛ս խառնակություն

Արտահայտություններ

  1. խռովություն գցել՝ սերմանել
    1. ապստամբություն բարձրացնել, տարերային շարժում առաջացնել
    2. միմյանց դեմ գրգռել, գժտեցնել, խառնակություն գցել ◆ Ահա խռովություն սկսեց սերմանել մեր մեջ: Վրթանես Փափազյան
  2. խռովություն պատճառել - խռովել, խռովքի մեջ գցել ◆ Տիկնոջ անակնկալ ուշաթափությունը բավական խռովություն պատճառեց նրան: (Րաֆֆի)
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը